ОТЕЦ В БЕГАХ
Մեր գրադարանի գրքային հավաքածուն համալրվեց ևս մեկ արժեքավոր նվերով։
Չեխ գրող, թարգմանիչ, հրապարակախոս և նախկին դիվանագետ Տոմաշ Յադլովսկին գրադարանին նվիրեց իր ինքնակենսագրական «Отец в бегах» («Հայրը փախուստի մեջ») գիրքը։
Տոմաշ Յադլովսկին (ծնված 1976 թ.) ներկայումս բնակվում է Երևանում։ Իր գրքում նա ներկայացնում է Եվրոպական Միության խնամակալության դատարաններում և հաստատություններում տղամարդկանց նկատմամբ խտրականության վերաբերյալ անձնական փորձը, ինչպես նաև պատմում է իր փոքրիկ որդու հետ Անդրկովկասում ունեցած արկածների, Լեռնային Ղարաբաղում ապրելու տարիների և միջազգային դիվանագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած փորձառության մասին։
Շնորհակալություն ենք հայտնում Տոմաշ Յադլովսկուն՝ գրադարանին այս արժեքավոր նվերի և ընթերցասերների հետ իր ստեղծագործությունը կիսելու համար։ Վստահ ենք, որ գիրքը կհետաքրքրի բազմաթիվ ընթերցողների։
