Երեքշաբթի, 20 Հունվարի, 2026
Հայտարարություններ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

#Գրադարանըներառականությանհարթակ

«Կինը կյանքի հիմքն է, կյանքի աղբյուրը, ամենամեծ ուժը, նա դեռ շատ մեծ ապագա ունի»:

Հովհ. Թումանյան

Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը:

Սպասարկման բաժնում բացվեց գրքային ցուցահանդես «Իմ կյանքի հեքիաթը» խորագրով, որտեղ ձեզ ենք ներկայացնում այն գրքերը, որոնք պատմություններ են կանանց մասին, ովքեր անցել են իրենց բաժին ընկած կյանքի դժվարին ուղին և, հաղթահարելով բոլոր արգելքներն ու անհաջողությունները, հասել են իրենց նպատակներին:

Թե՛ պատմության, թե՛ գրականության մեջ կնոջ կերպարը շարունակաբար փոխվում է՝ արտացոլելով հասարակության զարգացումները:

Դրանք ամենատարբեր պատմություններ են՝ անհավանական, հուզիչ, ոգևորող, զարմացնող: Այդ գրքերը կպատմեն ձեզ հույսի, հավատի, պայքարի և անհնարինը հնարավոր դարձնելու մասին :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով