ԱԼԱՆ + ԲԱՐԲԱՐԱ ՊԻԶ <<ՄԱՐՄՆԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ>>
Մարմնի ու ժեստերի լեզուն ուսումնասիրելու միջոցով հնարավոր է դառնում հասկանալու դիմացինի դրությունը, սթրեսային վիճակում լինելու և այլ հոգեբանական խնդիրներ։ Եթե նույնիսկ մարդիկ կրեն միևնույն համազգեստը, խոսեն սցենարի համաձայն, ապա միևնույն է կտարբերենք երջանիկներին, դժգոհներին և այլն: Այս դեպքում շատ կարևոր է հասկանալ մարմնի լեզուն, շարժումների նշանակությունը: