ԱԼԵՔՍԵՅ ՏՈԼՍՏՈՅ
Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթ-վիպակը սիրելի է ոչ միայն փոքրերին, այլև մեծերին։ Հեղինակը նախապես մտադրվել էր ռուսերեն շարադրել Պինոքիոյի արկածների պատմությունը, սակայն, համարելով այն անհետաքրքիր, որոշել է հեռանալ սյուժեից և ստեղծել առավել գունագեղ պատմություն՝ գլխավոր հերոսին Պինոքիոյի փոխարեն անվանելով Բուրատինո ( իտալերեն նշանակում է «փայտե տիկնիկ»)։
Բուրատինոյի արկածների պատմությունն ավելի գայթակղիչ է, ավելի խորիմաստ, բարի և ուսանելի, որի համար էլ սիրելի է ընթերցողի կողմից։