ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ-95

Նրա փնտրտուքներն իրեն տարան գրականությունից մինչև կինո, կինոյից՝ գեղանկարչություն: Իր ժամանակների մտավորականության ամենավառ դեմքերից մեկն էր. մի քիչ անհասկանալի, նաև չհասկացված, կենցաղային շփումների մեջ՝ ինքնամփոփ, ստեղծագործության մեջ ՝ «շատախոս»:
Նրա արվեստը յուրատեսակ է։
Նա չափազանց ազգային էր, ամենուր որոնում էր հայի առանձնահատկություններն ու հոգեկերտվածքի նրբությունները, և ժամանակ առ ժամանակ հանգում նրան, որ՝ «Հայը միշտ գաղթական կլինի, Հայաստանը՝ երբեք»…
Վայոց ձորի մարզային գրադարանում առկա են Աղասի Այվազյանի մի շարք ստեղծագործություններ՝
📙«Օբյեկտիվ»,
📕«Երկրի վրայի զբաղմունքը»,
📔«Եռանկյունին»,
📒«Ընտանիքի հայրը»,
📗«Սինյոր Մարտիրոսի արկածները»,
📗«Թթի ամիսը»
և այլն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով