Հինգշաբթի, 27 Մարտի, 2025
Յուրաքանչյուրին իր հեքիաթը

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկեց «Կախարդական ձեռք» կրթական նոր ու անչափ հետաքրքիր ծրագիրը, որի օգնությամբ յուրաքանչյուր երեխա բացահայտելու է իրեն յուրովի` ստեղծելով նորարար ու հետաքրքրաշարժ գաղափարներ։

Մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները տնօրեն` Ա. Մխիթարյանի և դաստիարակների ուղեկցությամբ։

Երեխաները մեծ սիրով և ուրախությամբ լսեցին «Կախարդական ձեռքը» գեղեցիկ հեքիաթը, դիտեցին տեսանյութ, հյուրընկալեցին հեքիաթի հերոս Հեփփիին, նրա հետ զարդարեցին տոնածառը, ասմունքեցին, երգեցին և ուրախ տրամադրություն պարգևեցին մեզ։ Միջոցառումն անցավ ջերմ ու տաքուկ մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով