ԱՄԱՌԱՅԻՆ ԱՅՑԵՐ
Վայոց ձորի մարզային գրադարանն իր հյուրընկալ դռներն էր բացել Խաչիկի և Ագարակաձորի մանկապարտեզների սաների առջև։
Երեխաները շտապել էին գրադարան դիտելու՝ բոլորի կողմից շատ սիրված «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը։
Նրանք լսեցին նաև ուսուցողական հեքիաթ՝ «Փիսոն գնում է գրադարան»։
Շրջայց կատարեցին գրադարանում և ծանոթացան գրքերի կախարդական աշխարհին։












