ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժնում ամփոփվեց «Ամառային ընթերցանություն» մրցույթը, որի մասնակիցները Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց-ի 3րդ դասարանի աշակերտներն էին` դասվար՝ Գ.Մարգարյան։
Երեխաներն ամբողջ ամառվա ընթացքում ընթերցել էին և փորձել դառնալ լավագույնը։ Նրանք մեծ ոգևորությամբ հանդես եկան իրենց կարդացած գրքերի տեսությամբ, լավագույն հնգյակը մարզային գրադարանի կողմից պարգևատրվեց շնորհակալագրերով, մյուսները՝ նվեր գրքերով։
Շնորհակալություն Գոհար Մարգարյանին` գրադարանի հետ սերտ համագործակցելու համար։
Գրադարանը մշտապես ձեր կողքին է, սիրելի՛ ընթերցողներ։








