Կիրակի, 20 Հուլիսի, 2025
Կրթական ծրագիր

ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ-ԴՊՐՈՑ

Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկեց ամառային ճամբար-դպրոցը։

Ճամբար-դպրոցը նախատեսված է զարգացնելու երեխաների ստեղծագործական միտքը, խոսքը, խմբային աշխատանքի կարողությունները և ընթերցանության հանդեպ սերը։

Մեծ էր երեխաների ուրախությունն այսօր։ Նրանք ժպիտով, հետաքրքրությամբ մասնակցեցին ճամբարում անցկացվող բոլոր խաղերին, հրաշալի մասնակցություն ունեցան թե՛ հեքիաթի, թե՛ անգլերենի ժամերին, որոնք անցկացվում էին դիդակտիկ և ուսուցողական նյութերի օգնությամբ։

Մասնակիցները ընկեր Տատյանայի օգնությամբ պատրաստեցին սիրառատ և ժպտերես արև՝ շողերն անվանակոչելով իրենց անուններով։

Մասնակիցները նաև ստացան փոքրիկ նվերներ՝ անվանական փուչիկների տեսքով։

#ամառայինճամբար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով