ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ-ԴՊՐՈՑ
Հարգելի ծնողներ,
Վայոց ձորի մարզային գրադարանը կազմակերպում է մեկամսյա ամառային ճամբար- դպրոց 7–11 տարեկան երեխաների համար, որը կանցկացվի 2025 թ․ հունիսի 10-ից:
Դասընթացները տեղի կունենան շաբաթական 2 օր , ժամը 11:00-ից 13:00-ը։
Ծրագրում ներառված են՝
Հեքիաթների ընթերցում և քննարկում
- Ստեղծագործական և բառագիտական աշխատանքներ
- Նկարչություն, հեքիաթների ձևավորում և պատկերազարդում
- Թատերական խաղեր ու բեմադրություն
- Բնության և մշակույթի հետ ծանոթացում՝ բնության գրկում
- Ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում
- Անգլերեն լեզվի ժամեր՝ խաղային և կիրառական մեթոդներով
- Մեդիագրագիտության դասընթացներ փոքրիկների համար
Դպրոցը նախատեսված է զարգացնելու երեխաների ստեղծագործական միտքը, խոսքը, խմբային աշխատանքի կարողությունները և ընթերցանության հանդեպ սերը։
Մասնակցության վճարը 6000 դրամ է:
Մասնակիցները կստանան հավաստագրեր:
Ցանկացողներին խնդրում ենք մոտենալ Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժին և լրացնել մասնակցության ձևաթուղթը մինչև հունիսի 7-ը ներառյալ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել գրադարանի աշխատակիցներին կամ զանգահարել՝ 077-021-299։
Սիրով սպասում ենք Ձեր երեխաներին մեր ամառային դպրոցում: