ԱՅՍՕՐՎԱ ՀՅՈՒՐԵՐԸ
Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրն էր ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների բաժնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։
Պարոն Հայրապետյանը շրջայց կատարեց գրադարանի բոլոր բաժիններով, ծանոթացավ աշխատանքներին և հաճելի զրույց ունեցավ գրադարանում գործող անգլերեն լեզվի խմբակի երեխաների հետ։
Ի ուրախություն բոլորիս, նա այս անգամ ևս ձեռնունայն չէր։ Նրա կողմից նվիրաբերված անգլերեն և հայերեն լեզուներով գունագեղ և հետաքրքիր գրքերը շուտով կլինեն ձեր սեղաններին։