ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն:

Ինչպես գիտեք «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը անտարբեր չթողեց և ոչ մեկին, ինչն էլ փաստում է ներկայացման ստացված ու հաջողված լինելը։
Գիտե՞ք, որ այս ներկայացումից հետո մարզային գրադարանը համալրվեց մի շարք գեղեցիկ տիկնիկներով և մուլտհերոսներով, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում հարգելի Ռուզաննա Կարապետյանին և Ազատուհի Ստեփանյանին։
Այս ամենը փաստում է, որ գրադարանում էլի՛ են լինելու ներկայացումներ։ Մենք ամեն ինչ անելու ենք ձեր յուրաքանչյուր օրը տոն դարձնելու համար։
Ասում են, որ մենք ամենալավն ենք, ամենադրականը և ամենաստացվածը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով