ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
2025թ մարտի 5-ին անակնկալ այցով Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսը և աշխատակից Սյուզան Թորոսյանը։
Դոմինիկ Վեսը Ֆրանսիայի դեսպանության, Մշակույթի և համագործակցության հարցերով բաժնի հետ համատեղ Վայոց ձորի մարզային գրադարանին փոխանցեց 59 միավոր ֆրանսերեն լեզվով գրքեր։
Դոմինիկ Վեսը բարձր գնահատեց գրադարանի գործունեությունը, համագործակցությունը տարածաշրջանի ֆրանսերեն լեզու ուսումնասիրող դպրոցների հետ, հիացավ գրադարանի սպասարկման բաժիններում ցուցադրված՝ ֆրանկոֆոնիային նվիրված «Գիրքը բարեկամության կամուրջ» և «Ֆրանսալեզու գրողներ» խորագրերը կրող գրքային ցուցահանդեսներով։
Գրքերը հրաշալի նվեր են գրադարանին, քանի որ ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված ամենամյա միջոցառումները և գրքային ցուցահանդեսները կլրացվեն և կդառնան ավելի բովանդակալից։















