ԱՆԶՍՊԵԼԻ ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉԸ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Անզսպելի կարոտի կանչը» խորագրով` «Կարոտը» վիպակի քննարկում։ Ստեղծագործությունը խորագույն հոգեբանական պատկերմամբ և հույզերի բարդությամբ ներկայացնում է հերոսների ներաշխարհը` այնպիսի տարրերով, ինչպիսիք են անհավատալի հեռացող ժամանակը, անցյալի հետ հաշտեցման դժվարությունը և սեփական ԵՍ- ի դեմ պայքարը։
Քննարկմանը մասնակցում էին գրադարանի լավագույն բարեկամները և մի խումբ ակտիվ ընթերցողներ, ովքեր կարոտը դիտարկեցին տարբեր տեսանկյուններից և ևս մեկ անգամ արժևորեցին, կարևորեցին և գնահատեցին հայրենիքի դերը մեր կյանքում։














