Շաբաթ, 14 Փետրվարի, 2026
Հայտարարություններ

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ ԵՎ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ՝ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

#Ամանորյակախարդականծրագիր

#Արիգրադարան

Վայոց ձորի մարզային գրադարանը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու ամանորյա կախարդական ծրագրին, որի ընթացքում դուք կվայելեք նոր ու անչափ հետաքրքիր տիկնիկային ներկայացում՝ «Անխելք մարդը՝ Նոր տարվա շեմին» որտեղ ժպիտը, բարությունն ու Նոր տարվա հրաշքները 🪄կմիահյուսվեն մի ջերմ պատմության մեջ։

Հեքիաթային մթնոլորտը ամբողջացնելու է հեքիաթասացի կախարդական կերպարը, ով կպատմի ❄️ձմեռային գեղեցիկ հեքիաթ, կխոսի բարության, ընկերության ու Ամանորի հրաշքների մասին։

Եկեք միասին բացենք Նոր տարվա դռները՝ հեքիաթներով, ժպիտներով ու ուրախությամբ լի։

#Ամանորինընդառաջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով