Շաբաթ, 14 Փետրվարի, 2026
Միջոցառումներ

ԱՆՀՆԱՐԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է

#Ազգայինգրադարանայինշաբաթ

#Գրադարանըներառականությանհարթակ

Վայոց ձորի մարզային գրադարանը իր սերն ու ակնածանքն է ուղղում հայ կնոջը` խոնարհության, խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո և ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորում է հայ կնոջ բացառիկ դերը ազգապահպանության գործում:

Վայոց ձորի մարզային գրադարանը և «Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Անհնարինը հնարավոր է» խորագրով՝ նվիրված արցախցի կանանց:

Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն՝ Արփինե Ավագյանը, կարևորելով կանանց դերը և ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ կինը հայ ընտանիքի տան հիմքն է, սյունն է, և պատահական չէ, որ այդ տաճարի վրա կառուցվում է հայկականությունը և հայ լինելու կարևորագույն հենքը:

Ցուցադրվեց թեմատիկ տեսանյութ՝ պատրաստված գրադարանի կողմից:

Սպասարկման բաժնի գրադարանավարները ներկայացրեցին հայ կնոջ կերպարը, որը դարերի ընթացքում կատարելագործվել ու ամրապնդվել է՝ իր հիմքում ունենալով մշակութային մեծ ժառանգություն:

Պարային գեղեցիկ կատարումով ելույթ ունեցան Եղեգնաձորում գործող Margaryan DanceStudio «Մարգարյան դանս ստուդիո» պարային դպրոցի սաները, որը ղեկավարում են Արցախից ամուսիններ՝ Վահե Մարգարյանը և Անգելինա Այվազյանը:

Գրադարանի լավագույն բարեկամ Արմինե Ավդալյանը իր երաժշտական հիանալի կատարումներով գեղեցկացրեց միջոցառումը:

«Ղարաբաղի նախշուն բաջի» պարային հրաշալի կատարումով հանդես եկան դպրոցականներ Մարիամն ու Մարին:

«Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպության աշխատակիցները ներկայացրին այն կանանց պատմությունները, ովքեր հաղթահարելով բոլոր փորձություններն ու դժվարությունները շարունակում են ապրել և արարել:

«Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպության տնօրեն Նաիրա Հարությունյանը ամփոփեց միջոցառումը՝ կարևորելով նման միջոցառումների դերը կազմակերպության շահառու կանանց համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով