Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

# ԱՆՀՆԱՐԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ

  • Ո՞րն է երջանկության և հաջողության գաղտնիքը։
  • Ինչու՞ որոշ մարդիկ կյանքից ստանում են ամեն ինչ, իսկ մյուսները՝ ոչինչ։
  • Իրո՞ք այդքան անարդար է կյանքը։

Կարծիք կա, որ իրականում ամեն ինչ կատարվում է այլ կերպ։

Այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, մեր մտքերի արդյունքն է։ Այս գրքում հեղինակի կյանքի փորձն է, ինչպես նաև հայտնի ու հաջողակ մարդկանց «գաղտնիքները», նրանց, ում «բախտը բերել է»։

«Պատահականությու՜ն է»,-կասեն թերահավատները։

Բայց Տիեզերքը օրինապաշտ է. Նա չի հանդուրժում պատահականությունները։ Ընթերցելով այս գիրքը, դուք, հնարավոր է, ձեզ համար բացեք հաջողության ու երջանկության գաղտնիքը, գտնեք ձեր իրական նպատակն ու թույլ տաք ձեզ ՑԱՆԿԱՆԱԼ՝ ասելով. «Ես պատրաստ եմ իրականացնել երազանքս»։ Եվ այդ պահին Տիեզերքը աչքով կանի ձեզ, և հրաշքները մեկեն կսկսեն տեղի ունենալ։

ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով