ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ. ՍԻԵԹԼԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ
Ճարտարապետներ Ռեմ Քուլհաասի և Ջոշուա Պրինս-Ռամուսի կողմից ստեղծված գեղեցիկ ապակյա և պողպատյա դիզայնով Սիեթլի ժամանակակից կենտրոնական գրադարանը բացվել է 2004 թվականին (Վաշինգտոն):
Իրենց ժամանակակից դիզայնով ճարտարապետները նպատակ են ունեցել ստեղծել գրավիչ, բաց և օդային տարածք՝ կոտրելու այն կարծրատիպը, որ գրադարանները լինում են մութ և խեղդված։
Այն պատմության մեջ իր տեսակով ամենաթանկ վերանորոգումն էր, որն ի վերջո ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 290 միլիոն դոլար։
Գրադարանն ունի 11 հարկ։
Ունի մոտ մեկ ու կես միլիոն գիրք և այլ նյութեր պահելու հնարավորություն։
Գրադարանն առաջարկում է ստորգետնյա հանրային կայանատեղի 143 մեքենաների և ավելի քան 400 համակարգիչների համար տարածք, որոնք հասանելի են հանրությանը:
Առաջին տարվա ընթացքում ավելի քան երկու միլիոն մարդ այցելեց գրադարան։
Այն պատկանում է ամերիկացիների 150 սիրելի կառույցների ցանկում։