ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԹԵՐՑՈՂ
Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկեց առաջին դասարանի աշակերտների այցերը։
Գրադարանը հյուրընկալեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի և Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց-ի թվով 200 աշակերտների:
Գրադարանը սիրով և ջերմությամբ ընդունեց առաջին դասարանի փոքրիկ աշակերտներին։ Նրանք լցված էին խանդավառությամբ և հետաքրքրությամբ, իսկ գրադարանավարները՝ սիրով և պատրաստակամությամբ։
Երեխաները դիտեցին տեսանյութ, որը պատմում էր գրադարանի առօրյայի մասին։ Տեսանյութից հետո խաղացին «Ճիշտ և սխալ» խաղը։ Խաղը ոչ միայն զվարճալի էր, այլև ուսուցողական։
Երեխաները սովորեցին տարբերակել «Ճիշտն ու սխալը» տարբեր իրավիճակներում, զարգացրին իրենց մտածողությունն ու ուշադրությունը։
Նրանք առաջին անգամ դարձան ընթերցողներ, շրջայց կատարեցին գրադարանում և տուն վերադարձան ժպիտով և ոգևորված՝ պատրաստ նոր, հետաքրքիր ճանապարհորդության՝ դեպի գիտելիքների մեծ աշխարհ։






















