ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԹԵՐՑՈՂ
Ըթերցող դառնալը փոքրիկների համար մեծ տոն է: Առաջին անգամ ընթերցող դառնալու նպատակով այսօր մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 1դասարանցիները՝ դասվարներ Կ. Մկրտչյանի, Շ. Ջանոյանի և Հ. Բաբայանի ուղեկցությամբ, ովքեր շրջայց կատարեցին գրադարանում, դիտեցին գրադարանի կողմից պատրաստված տեսանյութ՝ ինչպես դառնալ ընթերցող թեմայով, խաղացին հետաքրքիր խաղեր, դարձան ընթերցողներ և, գրադարանի կողմից գրաճանաչության և տառաճանաչության առթիվ ստանալով նվեր-բացիկներ, հեռացան՝ կրկին վերադառնալու խոստմամբ։ Շարունակվում է ընթերցող դառնալու համար առաջին դասարանցիների այցերը մարզային գրադարան։






















