Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ԱՍԵՂՆ ՈՒ ԹԵԼԸ

#Արշավիր_Դարբնի_144

#ինչու_եք_մեզ_մոռացել

ԱՍԵՂՆ ՈՒ ԹԵԼԸ

Ասեղն ասաց

Կոճի թելին.

-Ես քո տերն եմ,

Դու՝ իմ գերին։

Ուր ցանկանամ՝

Քեզ կտանեմ։

Ինչ քեֆս տա՝

Այն էլ կանեմ…

Զուր ես կարծում,

Ասաց թելը,

Լավ հասկացիր

Դու իմ դերը։

Վա՜յ քո օրին՝

Առանց թելի։

Ոչ մի օգուտ

Դու չես բերի.

Կոճակ անգամ

Դու չես կարի։

Ա՛յ մեծամիտ,

Խելքի արի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով