ԱՍՄՈՒՆՔԻ ԺԱՄ
Արևմտահայ գրականության միամսյակի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ ասմունքի ժամ։ Մեր հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ Ա դասարանի աշակերտները՝ գրականության ուսուցչուհի Աննա Գալստյանի ուղեկցությամբ։ Ներկաները դիտեցին գրադարանի կողմից պատրաստված տեսանյութ՝ նվիրված արևմտահայ գրողներին, հնչեցին արևմտահայ գրողների ստեղծագործություններ ու դրանց խոսքերով գրված երգեր։