Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԱՎԱՐԱՅՐ. ՀԱՅՈՑ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԹՈՒՂԹԸ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտի 1570-ամյակին նվիրված միջոցառում՝ «Ավարայր. Հայոց հարատևության անցաթուղթը» խորագրով, որը կազմակերպել էր «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնի ուսուցչուհի Լենա Այվազյանը։ Մասնակիցները իրենց խոսքում և դերային կատարումներում շատ հանգամանալից ներկայացրին պատմական այդ շրջանի իրադարձությունները։ Խոսքով հանդես եկավ նաև Լենա Այվազյանը՝ առանձացնելով Ավարայրի ճակատամարտի կարևորագույն դերը՝ որպես հայոց հարատևության անցաթուղթ։ Գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանն իր խոսքում նշեց, որ հայրենիքի փրկության ոգին Ավարայրի պատգամն է, որով կրթվում և դաստիարակվում են սերունդներ, իսկ նրանց ուղորդողը հենց մերօրյա ուսուցիչներն են, որոնք կրթում և ներշնչում են հայրենասիրություն։ Իր տպավորություններն արտահայտեց նաև սպասարկման բաժնի վարիչ Վարդ Շահբազյանը՝ ներկայացնելով «Վասն հավատո, վասն հայրենյաց» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը և առաջարկեց ներկաներին օգտվել գրադարանի հարուստ պատմական ֆոնդից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով