ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՊՆԱԿ
Մարդկության ամբողջ պատմության ընթացքում բժշկագիտությունը զարգացել է արվեստին և մյուս գիտություններին համընթաց։ Այս գրքում քննարկում են արվեստի այնպիսի գործեր, որոնք պատկերում են բժշկության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող՝ տարբեր առանձնահատկությունների և հիվանդությունների մասին վկայող նշանները։ Ներկայացվում է նկարիչների ֆիզիկական և հոգեկան առողջության արտացոլումը և դրոշմը նրանց ստեղծագործությունների վրա, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման առանցքային փուլերի գեղարվեստական մոտեցումը։
Հուսով ենք՝ գիրքը հետաքրքիր կլինի արվեստասեր լայն հասարակության, այդ թվում՝ բժշկական համալսարանի ուսանողների, բժիշկների և նկարիչների համար։
Շնորհակալություն գրքի հեղինակներին՝ գիրքը մարզային գրադարանին նվիրելու համար։
Գրքի հեղինակները՝
ԱՐՄԵՆ ՌԱՖԻԿԻ ՓԻՐՈՒԶՅԱՆ՝ բժիշկ-ռեանիմատոլոգ, սրտաբան։
Տասնյակ տարիներ Երեւանի պետական բժշկական համալսարանում կլինիկական սրտաբանություն դասավանդելով՝ բժիշկ Փիրուզյանը փորձել է սեր սերմանել ուսանողների շրջանում ոչ միայն բժշկի վեհ մասնագիտության, այլ նաեւ արվեստի ու գեղեցիկի նկատմամբ։
ԳՈՀԱՐ ՌՈՒՍԼԱՆԻ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ՝ մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, ՀՀ-ում առաջին և եզակի մասնագետներից մեկը՝ բժիշկ-գենետիկ։
Խորապես համոզված է, որ արվեստն ու բժշկությունն անբաժանելի են…