ԲԻԼ ԳԵՅԹՍ_66
Այսօր Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ծննդյան օրն է: Բիլ Գեյթսն ասել է՝
- Մի՛ ծաղրեք գիրք կրծողներին ու գերազանցիկներին: Շատ հնարավոր է՝ շուտով դուք աշխատեք նրանցից մեկի մոտ:
- Իրական կյանքը հեռու է նրանից, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Մարդիկ ամեն օր աշխատում են, այլ ոչ թե սրճարանում ժամանակ են անցկացնում:
- Բիլ Գեյթսը միշտ երազել է միլիոնատեր դառնալ 30 տարեկան հասակում, սակայն 31 տարեկանում արդեն միլիարդատեր էր։
- Բիլ Գեյթսը ամենաբարդ գործերը ամենաալարկոտ մարդկանց է հանձնարարում, քանի որ նրանք դա անելու ամենապարզ միջոցն են գտնում։
Հոգեբան Ալֆրեդ Ադլերը պնդում է, որ հաջողակ մարդիկ դառնում են այդպիսին շնորհիվ դեպի կատարելությունը անդադար ձգտելու իրենց ունակության: Ամենահարուստ մարդկանց թոփ-տասնյակը տարիներ շարունակ գլխավորելու համար Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսին ավելի շատ ոչ թե հաջողությունն է պետք եկել, այլ այդ համառ ձգտումը դեպի կատարելություն։