ԳԻՐՔԸ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ
«Գրքերը մտքի նավերն են, որ ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով և զգուշաբար տանում են իրենց թանկագին բեռը սերնդեսերունդ»։
Ֆ.Բեկոն
#Գրքատոնի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանի սպասարկման բաժնում բացվեց «Գիրքը ճանապարհ է հավերժության» խորագրով գրքային ցուցահանդես։
Ցուցահանդեսում ներկայացված են հայ և համաշխարհային մեծանուն գրողների լավագույն գործերը, որոնք ուղեկցում են մեզ մեր կյանքի ճանապարհն անցնելիս, չէ՞ որ լավ գիրքը պատուհան է, որտեղից մարդը նայում է դուրս։
