ԳՆԱԼ, ԹԵ… ՄՆԱԼ

Օրերս Ֆլեքսի Եղեգնաձորի ներկայացուցիչ -կամավոր Սիլվա Վարդանյանը Վայոց ձորի մարզային գրադարանի հետ համատեղ կազմակերպել էր «Արտագաղթը Հայաստանում» թեմայով բանավեճ, որին մասնակցում էին Եղեգնաձորի մի խումբ ակտիվ և բանիմաց երիտասարդներ։

Վայոց ձորի մարզային գրադարանը ներկայացրեց համապատասխան գրքային ցուցահանդես և տեսանյութ՝ «Գնալ, թե…մնալ» խորագրով, որով ևս մեկ անգամ կոչ արեց լինել հայրենասեր, չընկրկել խոչընդոտների առջև և մնալ հայրենիքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով