Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ԳՆԴԵՎԱՆՔ

Գնդեվազ գյուղից հարավ՝ խոր ձորում, Արփա գետի ձախ ափին է գտնվում պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձաններից մեկը՝ Գնդեվանքը։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրած Գնդեվանքի արձանագրության, վանքը կառուցել է Արծրունի Դերենիկի դուստր և Սյունյաց Սմբատ իշխանի կին իշխանուհի Սոփիան, 926թ.։Ներսում՝ գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան: Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով