Չորեքշաբթի, 12 Փետրվարի, 2025
Հիշենք մեր մեծերին

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»:

Ավ. Իսահակյան

Այսօր հայ մեծագույն երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1924 թ.Կահիրեում: 1948 թ. հայրենադարձվել է Հայաստան և 1949 թ. հանդես եկել որպես Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում («Անուշ», «Դավիթ Բեկ», «Ֆաուստ», «Նորմա», «Տրավիատա» և այլն):

Նրա ձայնը թնդացել է աշխարհի տարբեր բեմերում, նա եղել է ֆենոմեն, որը մինչ օրս չի բացահայտվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով