ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ-ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Սարգսյանի ուղեկցությամբ։ Աշակերտների հետ անցկացվեց գրադարանավար-ուսուցիչ համատեղ ամփոփիչ դաս՝ ընկերասիրության թեմայով։ Դասի ընթացքում մեր հյուրերը լսեցին ընկերասիրությանը նվիրված հեքիաթներ, անցկացվեց քննարկում, դիտեցին թեմատիկ տեսանյութ և հեռացան ընկերության և բարեկամության մասին էլ ավելի հարուստ գիտելիքներով։












