Կիրակի, 20 Հուլիսի, 2025
Արի գրադարանՆոր գրքեր

ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՀՅՈՒՐ

Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրն էր հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ, «Armav» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը:

Արմեն Ավանեսյանն իր ակտիվ և բովանդակալից գործունեությամբ հայտնի է գրականության գիտական և մշակութային ոլորտներում։

Նա հեղինակ է բազմաթիվ գրականագիտական հոդվածների, հետազոտությունների և գրքերի, որոնք նպատակ ունեն արժևորելու հայ գրական ժառանգությունը և նոր լույս սփռելու ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վրա։

Բացի գիտական գործունեությունից, Արմեն Ավանեսյանը հիմնադրել է «Արմավ» հրատարակչությունը, որը վերջին տարիներին ակտիվ կերպով աջակցում է երիտասարդ գրողների և հետազոտողների տպագրությանը՝ միավորելով նոր մտածողություն ու գրական ժառանգություն՝ մեկ հարթակում։ Այս հրատարակչության շնորհիվ բազմաթիվ նոր անուններ գտել են իրենց ճանապարհը դեպի ընթերցողը։

Հանդիպումը նոր համագործակցության սկիզբ էր «Արմավ» հրատարակչության հետ, որը հնարավորություն կտա պահանջարկ ունեցող գրքերի լույս ընծայման և գրական-մշակութային միջոցառումների կազմակերպան համար:

Արմեն Ավանեսյանը գրադարանին նվիրեց «21-րդ դարու հայ գրականութիւն մատենաշար թիւ 4»-ի «Ձայն համատարած» գիրքը, որի կազմողը և խմբագիրը հենց նվիրատուն է՝ Արմեն Ավանեսյանը:

Հրատարակչության գլխավոր խմբագիրը ներկայացրեց նաև «Արմավ» հրատարակչության վերջին տարիներին հրատարակված գրքերի ցանկը:

#ԱրմենԱվանեսյան#ԱրմավՀրատարակչություն#ՀայԳրականություն

#Մշակույթ

#ԳրադարանայինԿյանք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով