ԳՐՔԱՀՈՎԻՏ
ԳՐՔԱՀՈՎՏԻ տեսլականն արդեն ուրվագծվում է։
Ընթերցող, ուսուցիչ, գրադարան արդյունավետ համագործակցության արդյունքում ստեղծված, կրթական, մշակութային, բնապահպանական, հայրենասիրական նպատակներ հետապնդող հիանալի նախագծի՝ բացօթյա ընթերցասրահ՝ «Գրքահովիտ» ունենալու գաղափարի հետքերով Եղեգնաձորի համայնքապետարան -ում տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ։ Ինչպես միշտ, նախագծի հեղինակները ջերմ ընդունելության արժանացան։
Համայնքի ղեկավարը ողջունեց հեռանկարային նախագիծը և խոստացավ մասնագետների հետ առաջիկայում քննարկել և կյանքի կոչել խոստումնալից նախագիծը։