Երեքշաբթի, 12 Մայիսի, 2026
Նոր գրքեր

ԳՐՔԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՎԵՐԸ

#ԳիրքՆվիրելուՕր

#ՀովհաննեսԹումանյան

#ԴպրոցԳրադարանՀամագործակցություն

Մեծ սիրով ու երախտագիտությամբ հայտնում ենք, որ Գիրք նվիրելու օրվա առթիվ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի կողմից արժանացել ենք համագործակցության շնորհակալագրի և նվեր ենք ստացել մեծանուն Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն։

Այսպիսի ուշադրությունն ու գնահատանքը ևս մեկ անգամ ընդգծում են կրթական հաստատությունների և գրադարանի միջև համագործակցության կարևորությունն ու ուժը։

Թումանյանի անմահ ստեղծագործությունները շարունակելու են ոգեշնչել ընթերցողներին՝ փոխանցելով բարություն, իմաստություն և ազգային արժեքներ։

Շնորհակալ ենք վստահության, համագործակցության և գրքի հանդեպ սիրո համար։

Թող մեր համատեղ նախաձեռնությունները շարունակական լինեն՝ հանուն կրթության ու մշակույթի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով