Շաբաթ, 18 Ապրիլի, 2026
ՄիջոցառումներՏիկնիկային ներկայացում

ԳՐՔԱՏՈՆ

#Գրքատոն

#ՀովհաննեսԹումանյան

#տիկնիկայիններկայացում

Գիրքը լուռ ուսուցիչ է, այն խոսում է առանց ձայնի, առանց բառերի, բայց հիմնովին փոխում է մարդու մտածողությունն ու աշխարհայացքը։

Գիրք նվիրելու օրը հիշեցնում է մեզ, որ ամենաթանկ նվերը հենց գիրքն է, որը սերմանում է սեր, հավատ և մարդասիրություն։

Վայոց ձորի մարզային գրադարանում մեծ շուքով նշվեց Գիրք նվիրելու օրը։

Թումանյանական շնչով պարուրված բեմ բարձրացավ «Ծիտը» ստեղծագործությունը, փոքրիկ, բայց խորիմաստ բովանդակությամբ, տիկնիկները կենդանացրին հերոսների ապրումները, իսկ մեր հյուրերը ՝ մարզի տարբեր կրթօջախների մոտ 200 երեխաներ, ծնողներ, ուսուցիչներ, եղան այդ գեղեցիկ ներկայացման ականատեսները, մեծ սիրով ու ջերմությամբ դիտեցին այն՝ ստանալով ոչ միայն գեղարվեստական հաճույք, այլ նաև սեր՝ գրքի և ընթերցանության նկատմամբ։

Խաղացին նաև ինտերակտիվ և ուսուցողական խաղ՝ պտտվելով Թումանյանի հեքիաթների աշխարհում, մասնակիցներից շատերը ստացան նվեր-գիրք, քանի որ հաղթել էին մրցույթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով