ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մաշտոց» հրատարակչությունը սիրով ձեզ է ներկայացնում Օ’ Հենրիի «Ամերիկյան պատմություններ» պատմաշարը, որը հեղինակի հայերեն թարգմանությամբ առաջին գիրքն է։
Ամերիկացի գրողը միշտ էլ աչքի է ընկել իր նուրբ հումորով և անսպասելի հանգուցալուծումներով առանձնացող նովելներով և պատմվածքներով։

Սիրով տեղեկացնում ենք, որ թարգմանությունը կատարվել է մի խումբ բանիմաց ու նպատակասլաց վայոցձորցիների կողմից։

Դե՜ ինչ, սիրով կսպասենք մեր ընթերցասերներին սույն թվականի օգոստոսի 6-ին, ժամը 16:30, Վայոց ձորի մարզային գրադարանում՝ քննարկելու գրքի ստեղծման պատմությունը և գրողի ստեղծագործական առանձնահատկությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով