Շաբաթ, 11 Հուլիսի, 2026
Մի կտոր Վայոց ձորՄիջոցառումներ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

#Գրքիշնորհանդես

#ԳոհարՄարգարյան

#միկտորՎայոցՁոր

Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ հանդիպում վայոցձորցի ստեղծագործող, բանաստեղծ և արձակագիր Գոհար Մարգարյանի հետ։

Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ համախմբելով գրքասերների, մշակույթի ներկայացուցիչների, ընթերցողների ու հեղինակի ստեղծագործությունները գնահատող մարդկանց։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց հեղինակի նոր՝ «Եղելություն» գիրքը։ Խոսվեց ստեղծագործության գաղափարական շերտերի, մարդու ներաշխարհի, հիշողության, արժեքների պահպանման և ժամանակակից կյանքի մասին հեղինակի մտորումների շուրջ։

Հանդիպման ամենահուզիչ հատվածներից մեկը ներկաների ելույթներն էին։ Գրողին իրենց գնահատանքի և երախտագիտության խոսքերն ուղղեցին նրա ծանոթներն ու բարեկամները՝ Հասմիկ Բաբայանը, Եվգինե Մարգարյանը, Վարսիկ Հովհաննիսյանը, Արփիկ Սահակյանը և ուրիշներ, ովքեր առանձնացրին գրողի մարդկային նկարագիրը, հոգևոր նրբությունը, ստեղծագործական ազնվությունն ու մարդկանց սրտերին հասնելու կարողությունը։

Նրանց անկեղծ խոսքերը միջոցառմանը հաղորդեցին առանձնահատուկ ջերմություն ու հուզական մթնոլորտ։

Գրադարանավարները ներկայացրին գրողի բանաստեղծություններից և հարց ու պատասխանի միջոցով բացահայտեցին գրողի նուրբ ստեղծագործական աշխարհը։

Իր գեղեցիկ երաժշտական ելույթով հանդես եկավ «Մեղեդի» ստուդիայի սան Անի Ղազարյանը:

Վայոց ձորի մարզային գրադարանը շարունակում է մնալ մշակութային երկխոսության, գրական հանդիպումների և ստեղծագործական մտքի կարևոր հարթակ՝ արժևորելով ժամանակակից հեղինակներին և նրանց ասելիքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով