Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԳՐՔԻ ՏՈՆ?


Վայոց ձորի մարզային գրադարանում այսօրվանից մեկնարկվեցին գրքի տոնին նվիրված միջոցառումները։
Մանկական բաժնում հյուրընկալել էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Շ. Պողոսյանի ուղեկցությամբ։ Աշակերտները նախ ծանոթացան գրադարանին, գրանցվեցին որպես ընթերցողներ, հետո անցկացվեցին թումանյանական ընթերցումներ, մուլտֆիլմի դիտում, թումանյանական գիտելիքներ ուսուցանող տեսանյութի դիտում, որից հետո անցկացվեց խաղ_մրցութ՝ համապատասխան խաչբառի լրացում, որտեղ հաղթողներ ճանաչվեցին նշված դասարանի աշակերտուհիներ Մարիա Մարգարյանը և Նարե Կարապետյանը, որոնք որպես նվեր գրադարանի կողմից ստացան գրքեր։
Մանկական բաժնի վարիչ Կարինե Ալեքսանյանը և գրադարանավար Տատյանա Հայրապետյանը նշեցին, որ հաղթողները գրադարանի ակտիվ ու լավագույն ընթերցողներն են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով