Շաբաթ, 9 Նոյեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ԴԵՌ ՀԱՎԱՏԱ

Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,

Ինչքան էլ որ խոր մոլորվես,

Երկրպագես կուռքերին սուտ,

Ես մոր նման ներում եմ քեզ։

Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ,

Դու՝ իմաստուն Սասնա Մհեր,

Թեկուզ եվ ծեր ու ալեհեր,

Բայց մնում ես դու միամիտ։

Հավատացիր, թե հիրավի

Գարին դարձավ ընկուզաչափ,

Ու դուրս եկար քարանձաւվից

Ու խաբվեցիր դու չարաչար։

Այնքան դառն է կյանքդ ու գորշ,

Ու գալիքդ իրականում,

Որ փակում ես աչքդ ու քո

Խաբկանքին ես ապավինում։

Ու տեսնում ես ամեն ի՛նչ վառ,

Թև ես առնում չեղած տեղից,

Նորոգվում ես բնազդաբար

Ու հառնում ես մոխիրներից։

Քո խաբվելն է քեզ պահպանում,

Ու հին խոսքդ՝ «Աստված կտա» .

Դու՝ միֆերով ապրող մանուկ,

Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով