Երեքշաբթի, 12 Մայիսի, 2026
Այսօր նշում ենքՄեջբերումներ գրքերից

ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ

#Երջանկությանմիջազգայինօր

Երջանիկները ի՞նչ չեն ունենում:

-Ժամ ու ժամանակ:

Չէ՜, սիրելի՛դ իմ.

Շատ է հնացել քո պատասխանը:

Երջանիկները մո՛ւժ չեն ունենում՝

Իրար հոգու մեջ բարդելո՜ւ համար:

Երջանիկները կո՛ւժ չեն ունենում՝

Անզգուշորեն ջարդելո՜ւ համար:

Ոչ մի կավճոտված հո՛ւշ չեն ունենում՝

Սրտի սպունգով ջնջելու համար:

Նրանք, կարճ ասած, ո՜ւժ չեն ունենում՝

Իրենց ու իրար… տանջելո՛ւ համար…

Պարույր Սևակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով