ԶԱՏԻԿ
#գրադարանըներառականությանհարթակ
Մեր պապերն ու մեր տատերը
պաս են պահել, ձու են ներկել, օրհնել են մեծ Զատիկը սրբազան, պահպանել են ավանդույթը հայկական։
Որքան ենք ուրախանում, երբ գալիս է գարնան ամենալուսավոր տոնը՝ Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժնում մեծ շուքով և հանդիսությամբ նշվեց այդ գեղեցիկ ու ավանդական տոնը:
Հրաշալի և յուրահատուկ միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց-ի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Լ. Սաֆարյան։
Երեխաները հանդես եկան Սուրբ Զատկին նվիրված բանաստեղծություններով, հրաշալի երաժշտական կատարումներով, երգ ու պարով և անչափ հետաքրքիր բեմադրություններով։
Միջոցառման ողջ ընթացքում դահլիճում թևածում էր համատարած խինդն ու հիացմունքը։
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Շնորհավոր թող լինի ձեր բոլորի Սուրբ Զատիկը…
Թող Աստված ձեզ բարին բերի,
Ձեր սիրտը սիրով լցնի,
Ձեր տներն ուրախությամբ, հոգիները լույսով լցնի,
Աստծո օրհնանքը անպակաս լինի,
Հույս, Հավատ ու Սեր միշտ ձեզ պարգևի։





















