ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
«Մանկական բանաստեղծությունը պետք է խոսի երեխայի հետ, պետք է թռչի նրա հետ, պետք է ընկեր լինի նրան, ինչպես հեքիաթի ձին»։
Էդվարդ Միլիտոնյան
Էդվարդ Միլիտոնյանը հայ ժամանակակից գրականության կարևոր ներկայացուցիչներից է՝ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր և գեղանկարիչ։ Նրա մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են այլ լեզուներով։ Ստեղծագործում է և՛ մեծերի, և՛ երեխաների համար։ Նա մեր ժամանակակից պոեզիայի ամենահայտնի դեմքերից է, բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ։
Նաև ճանաչված նկարիչ է, և իր գրքերի մի մասը հրատարակվել է հենց իր նկարազարդումներով։
