ԷԿՈ ՈՒՄԲԵՐՏՈ_90
«Ցավոք, ես ծնվել եմ մի ընտանիքում, որն իսպառ զուրկ էր գաղտնիքներից ու խորհրդավորությունից: Միակ միստիֆիկացիան ինձ համոզելու ապարդյուն փորձերն էին, որ Ձմեռ պապը գոյութուն ունի: Այնպես որ, ընտանեկան գաղտնիքս բացահայտված է շատ վաղուց»:
«Ինչ սկսել եմ ծերանալ, իմ «կարճամետրաժ» հիշողությունը թուլացել է: Փոխարենը ջահել օրերի «լիամետրաժ» հուշերն են ավելի վառ դարձել: Ես երբեք չեմ կորցրել կապը մանկությանս հետ: Բայց ավելի ճշգրիտ. մանկություն վերադարձա 48 տարեկանում: Այդ ժամանակ էի սկսել պատմություններ գրել: 12 տարեկանում հեքիաթներ էի հորինում ու պատմություններ պատմում: Հետո, երբ մեծացա, խիստ ինքնաքննադատությունս պնդեց, թե գրող դառնալը ինձ համար չէ: Կյանքին Պլատոնի ոգով էի նայում ու պոետներին և վիպասաններին տարօրինակ, երկրորդ կարգի մարդ էի համարում: Բայց պարզվեց, որ գրելու կիրքն ինձ երբեք չէր լքել: Գիտական թեզերի պաշտապնության ժամանակ մի օր դիտողություն ստացա, որ փաստերից շատ եմ շեղվել. ես աշխատանքի փուլերն էի նկարագրել: Ու իմ գրքերն էլ շարունակեցի այդ ոճով ստեղծել` դրանք գիտական հետազոտության օրագրի պես են գրված»։