ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄ
ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ-457
Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա, ինչպես նաև աշխարհահռչակ գրող Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 457ամյակի առթիվ Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» ստեղծագործության ընթերցումը։ Մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ մայրենիի ուսուցչուհի Շ. Ավետիսյանի ուղեկցությամբ։ Երեխաները ծանոթացան Շեքսպիրին, նրա ստեղծագործություններին, հերոսներին, իմացան, թե ինչու են մարդիկ նրան համարում աշխարհում ամենամեծ և հռչակավոր գրողներից մեկը։
Ստեղծագործությունը ընթերցեցին մանկական բաժնի վարիչ Կարինե Ալեքսանյանը և գրադարանավար Լիլիթ Հակոբյանը: