Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Այսօր գրադարանում տեղի ունեցավ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ « Կյանքը և ժամանակը» խորագրով։ Գեղեցիկ անակնկալով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8 ֊րդ դասարանի աշակերտները և դասղեկներ Շ. Կիրիշչյանն ու Ե. Բայաթյանը, ովքեր թեմատիկ ցիտատներով համալրեցին ընտանիքին նվիրված գեղեցիկ պաստառը և նվիրեցին գրադարանին։ Միջոցառմանը ներկա էր Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, ով իր հետաքրքիր և բովանդակալից զրույցով ներկայացրեց հայկական ընտանիքի հոգևոր և հոգեբանական ուրվագծերը, սիրով պատասխանեց ներկաների հարցերին ։ Միջոցառումը համեմվեց աշակերտների գեղեցիկ պարային և երաժշտական կատարումներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով