ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Թարգմանչաց տոնին՝ «Գիրքը՝ հոգու հարստություն» թեմայով։
Հետաքրքիր և ուսուցողական դասախոսությամբ հանդես եկավ Վայոց ձորում Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի համակարգող Հայարփի Աղախանյանը։
Դասախոսության ընթացքում բանախոսը պարբերաբար երկխոսության մեջ էր մտնում հանդիսատեսի հետ՝ տալով նրանց հետաքրքիր հարցեր և առաջադրանքներ՝ քննարկվող նյութերի վերաբերյալ՝
- Գիրքը կարևորագույն արժեք
- Թարգմանական գործի կարևորությունը
- Թարգմանչաց դպրոց Վայոց ձորում։
Շնորհակալություն ենք հայտնում Հայարփի Աղախանյանին մշտապես արդիական և շատ կարևոր դասախոսության համար։
Միջոցառմանը ներկա էին թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանի ուղեկցությամբ։
Գրադարանի սպասարկման բաժինը հետաքրքիր և ինքնատիպ մոտեցմամբ ձեւավորվել էր միջոցառումների սրահը և ներկայացրել համապատասխան գրքային ցուցահանդես։