Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ՄՈԼԻԵՐ-400

Այսօր ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան, թատրոնի տնօրեն, «բարձր կատակերգության» ժանրի հիմնադիր Ժան Բատիստ Մոլիերի ծննդյան օրն է։
«Ինձ գեղեցկությունը գրավում է ամենուր, որտեղ նրան կարող եմ հանդիպել, և ես անմիջապես զիջում եմ այն քաղցր բռնությանը, որ մեզ հափշտակում է: Ես միշտ կարող եմ խոստումով պարտավորված լինել, սակայն մի գեղեցկուհու հանդեպ ունեցած սերս բնավ չի պարտավորեցնում ինձ անարդարացի լինել մյուսների հանդեպ. Իմ աչքերը շարունակում են մնալ՝ մյուսների արժանիքները տեսնելու և, ինչպես բնությունն է մեզ ստիպում, յուրաքանչյուրին հպատակություն և տուրք մատուցելու: Ինչ էլ որ լինի, ես չեմ կարող սիրտս զրկել այն ամենից, որը ցանկալի է, և հենց որ մի գեղեցիկ դեմք իմ սիրտն ուզի, եթե տասը հազար սիրտ ունենամ, բոլորն էլ կտամ»:
Մոլիեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով