Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Նոր գրքեր

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ԳԻՐՔՆ Է

Գրադարանը համալրվել է Արմեն Ամիրյանի «Գեներալի երազը» գրքերով։

Շնորհակալություն ենք հայտնում Սյուզաննա Սարգսյանին՝ նվիրատվություն կատարելու համար։

«Սա իմ կյանքի պատմությունն է…

Սա մեր բոլորի կյանքի պատմությունն է…»

ԱՄՆ զինված ուժերի գեներալ, բժիշկ Կարպիս Դրամփյանի կյանքում գլխապտույտ իրադարձություններ են տեղի ունենում։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հարցաքննում է ընտանիքի անդամներին ու հետաքննում գեներալի անցած ճանապարհը, հատկապես արցախյան ազատամարտի տարիները, որոնք վճռորոշ են եղել գեներալի համար թե՛ անձնական , թե՛ հանրային կյանքում։

ՍԻՐԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ

Գիրքն առանձնանում է նրանով, որ հեռախոսի օգնությամբ կարող եք դիտել պատմության բեմադրված որոշ դրվագներ։

Գրքում տեղադրված են նկարներ, որոնց վրա կա QR CODE։ Անհրաժեշտ է հեռախոսի տեսախցիկը պահել QR CODE-ի վրա և դիտել տվյալ տեսարանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով