ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ 115
Գրադարանի սպասարկման բաժնում բացվեց «Քնարական զգացմունքների գրողը» խորագրով գրքային ցուցահանդես։
Դաշտենցը ստեղծեց ազնիվ գրականություն։ Նրա գործերը զուրկ են կեղծ նոտաներից և ունեն հեղինակի շունչն ու հոգին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ իր կարճատև կյանքն էլ շիտակության ու անսահման նվիրումի մի գեղեցիկ օրինակ էր։
ՏԱՆ ՀԻՄՔԸ
Աչքդ ուշադիր կտուրիդ պահիր,
Բայց եթե հողմը քո ծածկը տանի,
Հոգ չէ, կշինես մի ամուր տանիք,
Տան հիմքը պատն է, դու հիմքիդ նայիր։
Քո միջնասյունին աչքդ պահիր դու.
Բայց եթե բուքը դուռդ սասանի,
Հոգ չէ, կշինես մի նոր ամուր դուռ.
Պատիվը շեմքն է, դու շեմքիդ նայիր։
Իսկ եթե ընկան քո պատն ու սյունը`
Էլ քո տանիքին մի՜ նայիր իզուր-
Քանդվեց ուրեմն քո ամբողջ տունը.
Տունը հաստատ է, երբ հիմքն է ամուր։
Աչքդ միշտ արթուն տան հիմքիդ պահիր,
Որ քո երկիրը մնա ամրակուռ,
Քո հայրենիքն է հիմքերի հիմքը`
Քո ուշքն ու միտքը հայրենիքիդ տուր։
