ԽՈՍՔԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՏԱԿ
Յուրաքանչյուր արվեստագետի խնդիրն է բեմականացնել մարդու ներաշխարհը, լսելի դարձնել ներքին ձայնը, ներքին մենախոսությունը, որ կա յուրաքանչյուրի մեջ՝ իբրև խլացած աշխարհ։
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Խոսքի հինավուրց տանիքների տակ» խորագիրը կրող պոեզիայի ժամ՝ նվիրված հայ մեծանուն գրող, թարգմանիչ, գրականագետ Հրաչյա Թամրազյան / Hrachya Tamrazyan-ի ծննդյան 70-ամյակին։
Գրադարանի լավագույն ընթերցողները և սպասարկման բաժնի գրադարանավարները ընթեցեցին գրողի արդիական ստեղծագործություններից, որոնցով հեղինակը սովորեցնում էր ապրելու և ապրեցնելու արվեստը, հնչեցին երաժշտական գեղեցիկ կատարումներ, մեկնաբանություններ և կարծիքներ։
Հատուկ շնորհակալություն գրադարանավար Սոֆյա Ներսիսյանին։