ԾԻԱԾԱՆԻ ԳՈՒՅՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Շարունակվում են հունիսմեկյան միջոցառումների շրջանակներում այցերը մարզային գրադարան։ Այս անգամ մեր փոքրիկ հյուրերը «Ծիածան» մանկապատանեկան զարգացման կենտրոնի սաներն էին, ովքեր իրենց յուրահատուկ ու հեքիաթային կերպարներով, գեղեցիկ և անկրկնելի կատարումներով իսկական տոն դարձրին յուրաքանչյուրիս օրը։ Ծիածանցիներին իրենց գեղեցիկ կատարումներով ողջունեցին նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաներ Օֆելյա Բադալյանը և Ալեքս Մարտիրոսյանը։

Հատուկ շնորհակալություն «Ծիածանի» ամբողջ թիմին և Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին՝ իր սաների նկարներով մեր միջոցառումների սրահը էլ ավելի գեղեցկացնելու համար (նկարչության դասատու՝ Արամ Սմբատյան)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։